copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:30 25-11-2024

Ինձ ծառայողական մեքենա չի հասնում, բայց պետք եղած ժամանակ քշում եմ. Արայիկ Հարությունյանի օգնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կրճատում է ծառայողական ավտոմեքենաների թիվը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ սա Փաշինյանի հերթական իմիտացիան է, քանի որ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի օգնական Հովհաննես Պողոսյանը, որը ըստ օրենքի ծառայողական ավտոմեքենա շահագործելու իրավունք չունի, շարունակելու է ինչպես աշխատանքի այնպես էլ սեփական կարիքների համար վարել «Toyota Prado» 006 LL 50 պետական ծառայողական ավտոմեքենան։
Նշենք, որ սույն անձը նույն ավտոմեքենան երբեմն վարում է նաև օպերատիվ պետհամարանիշերով։

Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Արայիկ Հարությունյանը նոր ծառայողական ավտոմեքենա է ստացել, սակայն, նրա օգնականը շարունակում է իր հայեցողության համար շահագործել նախորդ ծառայողական ավտոմեքենան։

Oragir.News-ը կապ հաստատեց Հովհաննես Պողոսյանի հետ, ով հրաժարվեց պատասխանել մեր հարցերին և ասաց, որ իր տեղը հարմար չէ․ «Դա Արայիկ Հարությունյանի մեքենան է, իմ մեքենան չէ, ինձ մեքենա չի հասնում, պետք եղած ժամանակ, եթե ինչ-որ տեղ ենք գնում օգտագործում ենք։ Տեղս հարմար չէ»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նաև հարցազրույց էր տվել, որի ժամանակ ևս անդրադարձել էր ծառայողական ավտոմեքենաներին։ «Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով, ես գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ և առավոտն էլ էի դրանով զբաղված, և ուղղակի գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա…»,- ասել էր նա։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ