Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:45 25-11-2024

Հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերն ավելացել են. Աննա Մերգելյան

ՀՀ-ում վերջին տարիներին ավելացել են ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերը, այս տարի մինչև հոկտեմբերի 31-ը հիվանդությունը հայտնաբերվել է 462 անձի մոտ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիթորինգի և գնահատման բաժնի վարիչ Աննա Մերգելյանը։

«1987թ․ մինչև 2024թ․ հոկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է 6076 ՄԻԱՎ դեպք, ևս 438 դեպք՝ օտարերկրյա քաղաքացիների շրջանում։ Հիմնականում ճնշող մեծամասնությունը՝ 70%-ը՝ արական սեռի ներկայացուցիչներ են։ 48%-ը՝ հաստատման պահին 25-39 տարիքային խմբում են, այսինքն՝ ակտիվ սեռական կյանքով ապրող խումբը։ Հիմնական փոխանցման ուղին՝ հետերոսեքսուալ ճանապարհն է՝ 76%, երկրորդ տեղում՝ թմրամիջոցների ներարկային օգտագործման ուղին է՝ 14% դեպքերը, երրորդ տեղում՝ հոմոսեքսուալ եղանակով»,- նշեց նա։

Մերգելյանի փոխանցմամբ 2024 թվականին թմրանյութերի ներարկման և հոմոսեքսուալ կապերի հետևանքով վարակման դեպքերի տեղերը փոխվել են՝ 12% դեպքերը հոմոսեքսուալ փոխանցման ուղին է, 6% դեպքերը՝ թմրամիջոցների օգտագործման միջոցով տարածվող ուղին։

Նրա խոսքով, 100 000 բնակչի հաշվարկով ՄԻԱՎ-ով վարակվածության ամենաբարձր տարածվածությունը Շիրակում է։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ