copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:03 21-11-2024

Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են այսօր առավոտյան «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության հիմնադիր նախագահ, «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից իր տելեգրամյան ալիքում տեղադրված տեսանյութի գլխավոր հերոսին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վ. Ղուկասյանի տելեգրամյան ալիքում տեղադրված տեսանյութը իրական է, փաստերը համապատասխանում են իրականությանը և նշված արարքը կատարելու համար Էրեբունու ոստիկանները Էրեբունու վարչական տարածքում հայտնաբերել են Երևանի բնակիչ 18-ամյա Մ. Ա.-ին և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։

Պարզվել է նաև, որ նոյեմբերի 19-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկի բակում նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր ծանոթ՝ Երևանի բնակիչ 17-ամյա աղջկա հետ, որի ժամանակ մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա դեմքին, նրա հասցեին հնչեցրել ինքնասիրությունը նվաստացնող հայհոյանքներ, այդ կերպ Մ. Ա.-ն 17-ամյա այդ աղջկան պատճառել է հոգեկան ուժեղ տառապանք և ֆիզիկական ուժեղ ցավ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ