copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:40 21-11-2024

ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետի թեկնածու կառաջադրի վարչապետի մամուլի քարտուղարի ընկերուհուն

Oragir.News-ի տեղեկություններով`ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին, պատճառը Կարեն Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար արված թեստի դրական պատասխանն է։

Մեր տեղեկություններով` ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մտերիմ ընկերուհին է։

Քնարիկ Հարությունյանը 38 տարեկան է, Հարությունյանի կարիերան սկսվել է Նազելի Բաղդասարյանի մորը` Մարգարիտա Մինասյանի ՑԱՅԳ մարզային հեռուստաընկերությունից, մինչև 2015 թվականը աշխատել է «Ռադիո Հայ» Գյումրի ռադիոկայանում որպես ռադիոհաղորդավար, որ տնօրենը Նազելի Բաղդասարյանն էր։

2015-2018 թթ. Քնարիկ Հարությունյանը աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում, իսկ 2018-ին մեր երկրում տեղի ունեցած հայտնի իրադարձությունից հետո Հարությունյանի կարիերայում ակնհայտ էին վերելքները։

2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Նազելի Բաղդասարյանը դարձավ պատգամավոր Քնարիկ Հարությունյանն էլ նշանակվեց Բաղդասարյանի օգնական, հետո Հարությունյանը ԱԺ աշխատում էր որպես փորձագետ։ 2021 թվականի նոյեմբերին, երբ Նազելի Բաղդասարյանը գործուղվեց Շիրակի մարզ որպես մարզպետ, ամիսներ անց` Քնարիկ Հարությունյանը տեղափոխվեց Գյումրի։ Մի քանի ամսով զբաղեցրել է Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնը։

Ներկա պահին Քնարիկ Հարությունյանը Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից