copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 02-03-2023

Թուրքիայի ընդդիմությունը նախագահական ընտրություններում միասնական թեկնածու կառաջադրի

Թուրքիայի քաղաքական դաշտի վեց խոշոր կուսակցությունները համաձայնության են եկել առաջիկա նախագահական ընտրություններում ընդհանուր թեկնածու առաջադրելու հարցում։ Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին նշվում է վեց կուսակցությունների այսօրվա հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունում։

Հաղորդվում է, որ Թուրքիայի ընդդիմությունը նախագահի միասնական թեկնածուի անունը կհրապարակի մարտի 6-ին։

«Մենք` որպես Ազգ դաշինքը կազմող քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, համաձայնության ենք եկել Թուրքիայի 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի և 13-րդ նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու և անցումային շրջանի ճանապարհին քարտեզի հարցում»,- ասվում է հայտարարությունում։

Թուրքիայում գործող վեց ընդդիմադիր քաղաքական ուժերը ամիսներ շարունակ քննարկումներ են անցկացնում՝ նախագահի միասնական թեկնածու առաջադրելու շուրջ։ Ընդդիմադիր կուսակցությունները միևնույն ժամանակ կողմնակից են երկրում կառավարման խորհրդարանական համակարգի վերականգնմանը, որը փոփոխվել էր 2017 թվականին կայացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում։

Թուրքիայում անցկացված մի շարք սոցհարցումների համաձայն՝ գործող նախագահ Էրդողանին հաղթելու ամենաբարձր շանսերն ունեն Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետներ՝ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը։ Դեկտեմբերին թուրքական դատարանը Իմամօղլուին դատապարտել է կալանքի և քաղաքական գործունեության արգելքի, սակայն որոշումը դեռևս ուժի մեջ չի մտնել, և նա դատական կարգով վիճարկում է այն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է OragirNews-ը, Թուրքիայի երկու ամենախոշոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» և «Լավ» կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն և Մերալ Աքշեները համաձայնության են եկել առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող