Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:58 20-11-2024

Երևանում՝ «Ռոսիա Մոլ»-ի մոտ, հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքի 42-ամյա Վարինդե Ֆ.-ն է։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված