Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:38 20-11-2024

Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար կծախսվի մոտ 550 մլն դրամ

Եթե ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովել, եթե ուզում ենք՝ մեր երևանցիները նորմալ տոնակատարություն ունենան, պետք է ամեն տարի շարունակական ներդրումներ անենք, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ամանորյա ձևավորման մասին՝ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Սխալ է այն պնդումը, թե ծախսերի առումով տարեցտարի ռեկորդ ենք սահմանում։ 2022-23 թվականներին ծախսել ենք 600 մլն դրամ։ Դա այն տարին էր, երբ մենք շատ գումար ներդրեցինք, սարքավորումներ ձեռք բերեցինք, որոնք արդեն երրորդ տարին է՝ օգտագործում ենք։ Այդ տարի հրապարակում գլխավոր շատրվանի ձևավորում չենք ունեցել, սուրբծննդյան տոնավաճառն այն որակին չէր, ինչպիսին կուզեի տեսնել։

Նախորդ տարվա ընթացքում ծախսել ենք 626 մլն 926 հազար դրամ։ Ձեռք ենք բերել սուրբծննդյան տոնավաճառի տնակները, դրանք այս տարի կօգտագործենք»,-ասաց փոխքաղաքապետը։

Նա նշեց, որ այս տարվա բյուջեն ավելի պակաս է, քան անցած տարվանն էր։

«Այս տարվա բյուջեն 549 մլն 706 հազար դրամ է»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
15:47 Դհուլ-զուռնով գանք Զվարթնոց. Ռաֆայել Երանոսյանի հումորային արձագանքը Գոռ Հակոբյանի հոլովակին