copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:25 18-11-2024

Արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի. Զախարովա

ՌԴ տարածքի վրա արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի: Կիևի կողմից նման զենքի կիրառումը արմատապես կփոխի հակամարտության էությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Փոխանցում է Tert.am-ը։

«Կիևի կողմից մեր տարածքի վրա հարձակվելու համար հեռահար հրթիռների օգտագործումը կնշանակի ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»,- նշել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ առայժմ հայտնի չէ՝ արդյոք այդ արտահոսքերը հիմնվում են պաշտոնական աղբյուրների վրա:

«Մի բան պարզ է, որ Կիևի ռեժիմի պարտությունների ֆոնին նրա արևմտյան հովանավորները խաղադրույք են կատարում Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի առավելագույն էսկալացիայի վրա ՝ փորձելով հասնել պատրանքային նպատակին ՝ «Մոսկվային ռազմավարական պարտություն հասցնել»,-հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը