copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:41 18-11-2024

Բոլորին զգուշացնում ենք, որ անորակ սնունդ մանկապարտեզներում չենք հանդուրժելու․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանն էականորեն ավելացրել է վերահսկողության մակարդակը մանկապարտեզներում վաճառվող սննդի վերաբերյալ, և բացի այն, որ մենք ինտենսիվորեն և շատ ակտիվորեն իրականացնում ենք մեր բոլոր մանկապարտեզների ենթակառուցվածքի հիմնանորոգում և վերանորոգում, բովանդակության փոփոխություն, մեզ համար նաև շատ կարևոր է, թե ինչ սնունդ է մատակարարվում մեր մանկապարտեզներին։ Այս մասին Երևանի քաղաքաետարանում հերթական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս առումով ուզում եմ նաև տեղեկացնել բոլոր այն մատակարարներին, ովքեր տարիներ շարունակ ինչ-որ մի տրամաբանությամբ գործել են և ինչ-որ մի տրամաբանությամբ աշխատել են։ Ուզում եմ ասել, որ այլևս այդ տրամաբանությունները չեն աշխատում և այլևս նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ չեն կարող մեր կողմից ընդունվել։ Ինչպես ներկայացվեց, ամենայն հավանականությամբ այդ աշխատանքային խումբը մի որոշում ունի կայացնելու՝ այդ սննդի ոչնչացման վերաբերյալ, իսկ հաջորդ տարվանից ուղղակի այս պահից ուզում եմ բոլորին զգուշացնել, որ բոլոր այն իրավաբանական անձինք, ովքեր որոշում են կայացնում Երևանի քաղաքապետարանի հայտարարած սննդի մատակարարման մրցույթներին մասնակցել, պետք է իմանան, որ մենք մեր պահանջներում էականորեն ավելի խիստ ենք և չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում, որովհետև ուղղակի անթույլատրելի է, որ մեր երեխաներին նմանատիպ սնունդ մատակարարվի։ Եվ սա ընդամենը մի փոքրիկ դրվագ էր տեղի ունեցող գործընթացից, ես խնդրում եմ վերաբերվել պատասխանատու»,- ասաց նա:

Ավինյանը նշեց, որ սա ֆինանսական հետևանքներից բացի այլ հետևանքներ ևս կարող է ունենալ մատակարարների վրա:

«Խնդրում եմ վերաբերվել լուրջ, եթե այս գործընթացում, դուք ռիսկ եք տեսնում որակի հետ կապված և ռիսկ եք տեսնում, որ որակով սնունդ չեք կարողանում ապահովել, ես ձեզ խորհուրդ կտամ ետ կանգնել այս գործընթացներին առհասարակ մասնակցելուց։ Կոչ եմ անում բոլոր այն մատակարարներին, բոլոր այն արտադրողներին, ովքեր որ գիտեն, որ իրենք իրապես որակյալ սնունդ են արտադրում և կարող են մատակարարել, մասնակցել նմանատիպ գործընթացներին, որովհետև ես կարծում եմ մեր առաջնային և ամենակարեւոր նպատակը այն է, որ մեր երեխաներին հասանելի լինի միմիայն որակյալ սնունդ, իսկ անորակ սնունդը այսուհետ միմիայն ոչնչացվելու է և դրան այլընտրանք չկա»,- ասաց Ավինյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ