copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:32 17-11-2024

Ողջ տարվա անասնակերը այրվել է. մոտ 5 մլն-ի վնաս եմ կրել․ Ձորագյուղի բնակիչ

«Ամբողջ տարվա խոտը այրվել է`2500-2800 տուկ։ գեներատոր է այրվել, որի արժեքը թանկ է` շուրջ 750 հազար դրամ։ Եթե մոտավոր թիվ ասեմ, ապա մոտ 5 մլնի վնաս եմ կրել։ Բարեբախտաբար, ոչխարները գոմում չեն եղել, թե չէ շատ անդառնալի կլիներ կորուստը։ Ձորագյուղում միակն եմ, որ ոչխար է պահում, իսկ Մարտունու տարածաշրջանում միակն եմ, որ ռոմանովսկի տոհմի ոչխար է պահում։ Այդ ոչխարի արժեքը 500$-ից է սկսվում, և դրսից է բերվում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ Շիրազ Դարբինյանը։

Նշենք, որ երեկ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացրել էին, որ նոյեմբերի 15-ին` ժամը 15:47-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձորագյուղ գյուղում այրվում է անասնագոմ։

Ձորագյուղ գյուղի բնակիչը նշեց, որ ինքը երբ մոտեցել է անասնագոմին, կրակը արդեն տարածվել էր, և չգիտի, թե ինչից է եղել. ենթադրում էր, որ միգուցե գեներատորի կարճ միացումից է եղել, բայց հստակ ոչինչ չգիտի։

Ինչ վերաբերում էր փոխհատուցմանը, Շիրազ Դարբինյանն ասաց․ «Ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղ պետք է դիմեմ. դեռ չեմ էլ հետաքրքրվել, բայց ով օգնի, օգնի, ով էլ չէ, Աստված իրենց հետ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ