copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:55 17-11-2024

Լոռու մարզում դատապարտյալը դիմել է փախուստի․ հնչել են կրակոցներ․ ուղեկցող խմբի անդամներից 1-ը հոսպիտալացվել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ բազկոսկրի ստորին երրորդի փակ սպիրալաձև կոտրվածք տեղաշարժով» «Ստեփանավան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Հ․-ն է։

Պարրզվել է նաև, որ նույն օրը ՀՀ Արդարադատության նախարարության քրեական ծառայության վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող ՀՀ նախկին քր.օր.-ի 175 հոդ. 2-րդ մասի 1-ի և 4-րդ կետերով դատապարտյալ 32-ամյա Հարություն Ս․-ն տեղափոխվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայր՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու նպատակով դատական նիստին, որի ավարտից հետո դատարանի հատուկ ելքով շենքից դուրս բերելիս հատուկ տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու ընթացքում նա դիմել է փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ուղեկցող խմբի կողմից ձեռնարկված գործողությունների ժամանակ խմբի անդամ 37-ամյա Գևորգ Հ․-ի կողմից կատարվել է երկու հատ նախազգուշական կրակոց, որի արդյունքում կանխվել է Հարություն Ս․-ի փախուստը, իսկ խմբի մյուս անդամ Ռոման Հ․-ն փախուստի փորձը կանխելիս վայր է ընկել և ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին