copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:55 16-11-2024

Շոլցի զանգը Պուտինին Պանդորայի արկղ է. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարների հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել երեկ Բեռլինի նախաձեռնությամբ: Շոլցը դատապարտել էր Ուկրաինայի դեմ պատերազմը, կոչ արել վերջ տալ հակամարտությանը և խաղաղ բանակցություններ սկսել:

«Շոլցի զանգը Պուտինին Պանդորայի արկղ է: Այժմ կարող են լինել այլ զրույցներ, իսկ դա այն է, ինչ Պուտինը վաղուց էր ցանկանում»,- պնդել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկու կարծիքով՝ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տա, քանի որ նա խաղաղություն չի ուզում:

«Մինսկ-3» չի լինելու, մեզ իրական խաղաղություն է պետք»,- հավելել է նախագահը։

Ամենից շատ դիտված