Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:47 15-11-2024

Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա․ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է

Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա․ այսօր կառաբվարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ իրավապահ համակարգի կարիքների բավարարման համար արվել է հնարավորը, և հիմա ակնկալվում են արդյունքներ․

«Հիմա մեզ պետք են արդյունքներ, հարգելի՛ գործընկերներ: Մենք չունենք բացատրություն։ Ի հեճուկս ամեն ինչի, որ թոշակների խնդիր կա, սոցիալական խնդիր կա։ Աշխատավարձեր ենք կրկնապատկել, կառույցներ ենք ստեղծել, սարքավորումներ ենք գնել, մեքենաներ ենք գնել, օրենքներ ենք փոխել։ Ու էլի բացատրություններ»։

Վարչապետը նկատել է, որ 7 տարի դատավարություն են անում․ «Բայց ամենամեծ պրոբլեմն ուրիշ է․ մարդիկ չեն հավատում, որ բոլոր բեմականացումների, սցենարների տակ ես չեմ ստորագրում»:

Ըստ վարչապետի՝ սա լրջագույն քաղաքական խնդիր է։ Նա զգուշացրել է. «Ես չեմ ուզում հասնել նրան, որ էլի գնանք շենքեր շրջափակենք, այս անենք, այն անենք»։

Նա հիշեցրել է, որ 3-4 տարի առաջ է ասել՝ կոռուպցիոներները սրճարաններում, ռեստորաններում առավոտից երեկո քեֆ են անում. «Ես պետք է հասկանամ՝ ինչն ենք սխալ անում կամ ինչ չենք տվել մեր իրավապահ համակարգին»։

Վարչապետը նախազգուշացրել է, որ այլևս չի կարող համբերել․ «Հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական և ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, համբերության բաժակը լցվել է․ ես ձեզ բոլորիդ ուղիղ ասում եմ։ Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ։ Գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, ասում, խոսում, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում, գնում եմ, հաջորդ տարի գալիս եմ նույն ելույթով, ավելի ուժեղ եք ծափ տալիս։ Էս ո՞վ է ում ձեռ առնում։ Սրա վերջն եկել է։ Ես ուղիղ եմ ուզում ասել․ չեմ կարող այլևս այս ամենը հանդուրժել։ Ես էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք, տվել եմ»։

Նա զգուշացրել է, որ այլևս այս թեմաներով խորհրդակցություններ չի անելու. «Դուք գնացեք, արեք խորհրդակցություններ, ես այլևս կայացնելու եմ որոշումներ։ Ինձ ոչ մի բան այլևս չի հետաքրքրում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի