Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:34 13-11-2024

Թաքցնել ամեն ինչ, ինչը հնարավոր է քննադատվի․ սա է իշխանության որդեգրած քաղաքականությունը

«Գործող իշխանության կողմից որդեգրվել է մի այլ քաղաքականություն ևս՝ ամեն ինչ թաքցնել, ինչը հնարավոր դեպքում կարող է քննադատության արժանանալ։ Պատահական չէ, որ Ֆինանսների նախարարը փորձում է փաթեթավորել, թե ձեր համար հաճելի փոքր ծավալի նյութերի պատրաստման համար էին գրել օգտակար։ Շատ եք քննադատում նախկիններին և լավ եք անում, ճիշտ եք անում, բայց դուք ինչով եք տարբերվում վատ բարքերն առաջ տարած մարդկանցից, երբ քողարկում էին կոնկրետ ծախսերը։ Շատ ավելի վատն եք հիմա անում դուք»,- այսօր ԱԺ-ում ասաց Արծվիկ Մինասյանը։

Նրա համոզմամբ՝ գործող իշխանությունն ամեն ինչ անում է սեփական վերարտադրությունն ապահովելու համար։

«Նույնիսկ փոքր բարիքը, որ հանրության համար է ստեղծում, ներկայացնում է որպես մի մեծ աստվածաշնորհ երևույթ և օ՛, վսեմափայլ, եթե դու չլինեիր, չէր ստեղծվի այս բարիքը, մինչդեռ դուք ձեր իշխանությունով աղետ եք բերել, կործանում»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր