Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:35 13-11-2024

Քաղաքապետարանի մոտի լուսացույցները խափանված են

Oragir.News-ի ընթերցողներն ահազանգում են, որ տևական ժամանակ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցի լուսացույցները խափանված են, ինչն անհարմարություններ է առաջացնում հետիոտների համար։

Քաղաքացիներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ այս հատվածում հաճախակի է լուսացույցի հետ կապված խնդիրներ առաջանում։

«Այստեղ անընդհատ այդ խնդիրը կա։ Մի օր մի կողմի լուսացույցն է խափանվում, հաջորդը օրը՝ կանաչը չկա, մյուս օրն էլ՝ ամբողջոին չի աշխատում։ Խնդիրն ահագին ժամանակ մնում է, հետո իբր կարգավորում են, բայց նորից նույնն է»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ երբեմն տեղում պարեկներն են աշխատում, ինչը մի փոքր հեշտացնում է ճանապարհն անցնելը։

«Եթե բախտներս բերում է, որ պարեկներ են բերում, գոնե մեքենաներին կանգնեցնում են, որ անցնեք, իսկ եթե իրենք չկան՝ պետք է հարմար պահի սպասենք, որ անցնենք ու մեքենայի տակ չընկնենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր