copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:13 12-11-2024

«Պոբեդա դոլար» կոնֆետը, որի միջից որդ էր դուրս եկել, էլի վաճառվում է

Քաղաքացիներից մեկը երեկ՝ նոյեմբերի 11-ին, ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ «Երևան Սիթի»-ի Մաշտոցի պողոտայում գտնվող մասնաճուղից գնել է շոկոլադե կոնֆետներ՝ «Պոբեդա դոլար» անվանումով։ Քաղաքացին տանը բացել է կոնֆետը և նկատել, որ նրա միջից որդ է դուրս գալիս։

Նշենք, որ այդ կոնֆետները դեռ այսօր էլ շարունակվում են վաճառվել «Երևան Սիթի»-ի նշված մասնաճյուղում։

Oragir.News-ը գնեց «Պոբեդա դոլար» կոնֆետներից, բայց դրանց մեջ որդ չկար։ Մենք փորձեցինք կապ հատատել «Երևան Սիթի» խանութների ցանցի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք կոնֆետները ստուգում անցե՞լ են, կամ արդյոք ուշադրության արժանացե՞լ է քաղաքացու հրապրակումը։ Սակայն մեր զանգերը նրանց կողմից անպատախան մնացին։

Հիշեցնենք, որ քաղաքացին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով «Երևան Սիթի»-ից գնված շոկոլադե սալիկը՝ նշելով, որ սալիկի վրա որդ կա։

Ամենից շատ դիտված