copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 17:47 12-11-2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ

Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։