Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 13:14 10-11-2024

Ավստրալիայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս Երկիր 2024»

Ֆիլիպիններում կայացել է «Միսս Երկիր 2024» գեղեցկության մրցույթը, որի հաղթող է հռչակվել Ավստրալիայի ներկայացուցիչ Ջեսիքա Լեյնը, հայտնում է abs-cbn.com կայքը: Փոխանցում է Tert.am-ը։

Միջոցառումն անցկացվել է Պարանյաք քաղաքում և տևել է երեք ժամ: Ավստրալիայի ներկայացուցիչը գերազանցել է մյուս 75 գեղեցկուհիներին:

Երկրորդ տեղն է զբաղեցրել Իսլանդիայի ներկայացուցիչը: Նրան հաջորդել են ԱՄՆ-ի և Պերուի ներկայացուցիչները: