Ներքին 1 տարի առաջ - 21:00 09-11-2024

Արթուրը զոհվել է դիպուկահարի կրակոցից՝ հրադադարից մի քանի ժամ առաջ. զոհվածի մորաքույր

«Արթուրը ծառայում էր Արցախում՝ Մարտունի 2-ում, կապավոր էր, մի տարվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց»,- այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Oragir.News-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Արթուր Եղիազարյանի մորաքույրը՝ Անուշ Ալավերդյանը:

«Ինքը իր հրամանատարի հետ հասել է Հադրութ, անընդմեջ պայքարել է, պառկած դիրքում կիլոմետրերով կապի միջոցները քարշ է տվել, ապա վերադաձել է Մարտունի, շարունակել է իր մարտական գործողությունները մինչև 44-րդ օրը: 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ հրադադարից մի քանի ժամ առաջ դիպուկահարի կրակոցից զոհվել է»,- պատմեց հերոսի մորաքույրը:

Տիկին Անուշը շեշտեց՝ պատերազմը ծախված է եղել.

«Ես 1994 թվականին էլ եմ զոհ ունեցել, իմ ամուսինը, ամուսնուս ախպերը 94 թվին զոհվել են, մեզ հաղթանակ են պարգևել... Ես այդպես եմ կարծում, որ այս պատերազմը վաճառված էր...»:

Անդրադառնալով օրվա խորհրդին և իշխանության ներկայացուցիչների՝ «Եռաբլուր» չայցելելու փաստին, այն դեպքում, երբ ուղիղ 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան շտապել էր սրբավայր, ծնկի եկել հերոսների շիրիմների առաջ և տեսանյութ հրապարակել, զոհվածի մորաքույրն ասաց.

«Նիկոլ Փաշինյանն այսօր ուրիշ բան է ասում, մյուս օրը ուրիշ բան: Նիկոլ Փաշինյանից մի խոսեք ինձ մոտ: Միակ մարդն է, որ կարողանում է այս ամենից հետո անհոգ հեանիվ քշել... Ընդհանրապես իր մասին ինձ ոչինչ մի հարցրեք, որովհետև նման գնահատական չկա, որ ես գնահատեմ նման մարդուն»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին