copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:34 09-11-2024

Գովազդել անցած միջոցառումը. ինչպես է Սոցապը մսխում պետբյուջեն

Օրեր առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով միջազգային համաժողով է կազմակերպվել Երևանում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միջոցառման մասին հայտարարությունը տարածել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում նոյեմբերի 1-ին, նշելով, որ միջոցառումը անցկացվելու է նոյեմբերի 5-ին։

Այսօր՝ նոյեմբերի 9-ն է, սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից միացված գովազդը արդեն ավարտված միջոցառման մասին շարունակվում է արդիական մնալ։

Ինչո՞ւ մինչ այժմ գովազդը չի դադարեցվել, կամ ինչո՞ւ է արդեն իսկ կայացած միջոցառման գովազդի համար նախարարությունը մսխում հարկատուների միջոցները։

Սա վրդովվեցուցիչ է։ Իշխանություններն ամեն առիթով ընդգծում են, որ շատ բծախնդիր են հանրային միջոցների յուրացման հարցերում, թույլ չեն տալու և պատժելու են նրանց, որոնք հանրային միջոցներ են յուրացրել։ Այս դեպքում հանրային միջոցներ են ծախսվել մի նպատակով, որն արդեն իրականացել է։ Այսինքն՝ անիմաստ վատնել են աշխատավորի քրտինքով վճարած հարկը, թոշակառուի կողմից գեներացված հարկային մուտքերը, կամ ինչպես իրենք են ասում՝ պետության փողերը։

Եվ եթե ՔՊ-ական իշխանություններն իրոք հետևողական են այսպիսի հարցերում, և հարկատուին չեն վերաբերում որպես կթու կովի, ապա պետք է պատասխանատվության ենթարկեն հանրային միջոցների այսպիսի վատնման մեջ մեղավորներին, դադարեցնեն անիմաստ գովադն ու ներողություն խնդրեն ժողովրդից, այս անհարկի մսխումների համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում