Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:31 06-11-2024

Օրական 1-2 վթար` պարեկների մասնակցությամբ․ տխուր վիճակագրություն

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար, որից 150-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են։

Վթարների ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 15 պարեկային ծառայող։

Հատկանշական է, որ մեկ տարվա ընթացքում պարեկների մասնակցությամբ պատահարներից ամեն երրորդի մեղավորը պարեկն է եղել։

Oragir.News-ն ուսումնասիրելով այս տվյալները` պարզել է, որ պարեկների մասնակցությամբ օրական 1-2 վթար է տեղի ունենում, ինչն այդքան էլ հուսադրող չէ։

Ստացվում է` պարեկների 5-ամսյա դասընթացն այդքան էլ բավարար չէ պարեկային որակյալ ծառայություն և ավելի պրոֆեսիոնալ աշխատակիցներ ունենալու համար։