copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:38 05-11-2024

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի հետ։

Արքայազնը Հայաստան է այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակներում:

Ողջունելով հյուրին նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և միջազգային համաժողովին մասնակցելու համար:

«Մենք լավատեղյակ ենք Ձեր և ձեր հիմնադրամի մարդասիրական գործունեությանն ու շատ բարձր ենք այն գնահատում: Աշխարհում այսօր իրապես էլ սոցիալական արդարությունը պակասում է, ինչը բերում է լրջագույն խնդիրների, Ձեր գործունեությունը նպաստում է այդ խնդիրները կանխարգելելուն, ինչը շատ կարևոր առաքելություն է»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Նորին թագավորական մեծություն արքայազնը նշել է, որ շատ ուրախ է առաջին անգամ Հայաստան այցելելու համար և լայն հնարավորություններ ու ներուժ է տեսնում երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով սոցիալական և կրթական ծրագրերի, ինչպես նաև երիտասարդների զարգացման նախաձեռնությունների կարևորությունը։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Աբդուլազիզ բին Թալալի մարդասիրական գործունեությունը և նրա աջակցությունը աղքատության հաղթահարման ու կրթական բարեփոխումների ուղղությամբ։ Նա նշել է, որ Հայաստանի համար կարևոր է ունենալ նման գործընկերներ, ովքեր կիսում են կայուն զարգացման և սոցիալական արդարության հաստատման և առաջընթացի նպատակները։

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Ընդգծվել է քաղաքացիական հասարակության դերը՝ որպես արդյունավետ կառավարման և հաշվետվողականության երաշխավորման կարևոր գործոն։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, որը հնարավորություն է ստեղծում երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար։

Նրանք անդրադարձել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև առկա փոխգործակցության ներուժի կյանքի կոչման լայն հնարավորություններին՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում։ Աբդուլազիզ բին Թալալը նշել է, որ Սաուդյան Արաբիան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ և պատրաստ է աջակցել երիտասարդությանը միտված ծրագրերին, որոնք կնպաստեն գիտելիքի և հմտությունների փոխանակմանը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում