copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:30 04-11-2024

Ոչխարին՝ արհեստական սերմնավորում, պաշտոնյային՝ ոչ մի ուշադրություն

2025 թվականին նախատեսվում է անասունների արհեստական սերմնավորման ծրագիր, որի նպատակն է խթանել գյուղատնտեսության արտադրողականությունը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով պետբյուջեի նախագծի հիմնական փոփոխությունները, նշել է, որ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի բյուջեն գրեթե կրկնապատկվել է, քանի որ 2025-ին մանր եղջերավոր անասունների, մասնավորապես այծերի և ոչխարների մսի ու բրդի արտադրությունը բարձրացնելու ծրագիր է կիրառվելու։

Եթե անասնաբուծության ոլորտում արդյունավետության ծրագրեր են մշակվում, ինչո՞ւ նույն մոտեցումը չի կիրառվում պետական համակարգի վրա՝ այն դարձնելու ավելի թափանցիկ, հաշվետու և արդյունավետ։ Պատկերավոր ասած՝ ինչո՞ւ չեն մտծում քաղաքական, պետական գործչի մասնագիտական աճի մասին։ Չէ՞ որ, անասնաբուծությունից կարևոր է այն, որ պաշտոնյաներն արդյունավետ աշխատեն։ Այս հարցը կարծես՝ կառավարության ուշադրությունից դուրս է։

Ակնհայտ է, որ ՔՊ-ական իշխանությունը անպատասխանատու վերաբերմունք է դրսևորում պետության հրատապ խնդիրների, քաղաքական օրակարգի առաջնային հարցերի, քաղաքացիների իրավունքների հանդեպ։ Այս վատ օրինակը տարածվում է հանրության շրջանում և բացասաբար անդրադառնում սոցիալ հոգեբանության վրա։

Պետական կառավարման համակարգի արդյունավետությունն անմիջականորեն ազդում է բոլոր ոլորտների, այդ թվում՝ գյուղատնտեսության զարգացման վրա։ Կառավարման համակարգի անկատարության, ոչ պատշաճ և ոչ արդյունաբերական մակարդակով գործելու հետևանքով առաջանում են խնդիրներ՝ նախագծերն են ուշանում, հարկատուների միջոցներն անարդյունավետ են ծախսվում։ Իսկ ամենամտահոգիչն այն է, որ նվազում է բնակչության վստահությունն ու հարգանքը պետական մարմինների, հետևապես՝ պետության նկատմամբ։

Սա իրոք մտահոգիչ է, քանի որ պետական պաշտոնյաները գործում են հաշվետվողականության ցածր մակարդակով։ Շատերին թվում է, թե «անպատժելի» են։ ՔՊ-ականները նախկինների նման թյուրիմացաբար կամ ագահորեն կարծում են, թե իշխանության են մնալու շատ երկար, չեն մտահոգվում, որ իրենց սխալների համար մի օր պատասխանատվության կարող են ենթարկվել։ Հաշվետվողականությունը կարող է նվազեցնել նաև ռիսկերը, որ այսօրվա պաշտոնյան իշխանափոխությունից հետո չհետապնդվի։

Մսատու ու բրդատու ոչխարներ ստանալու ծրագրեր մշակող և իրականացնող իշխանությունը կարող է նաև վերապատրաստման ու ուսուցման ծրագրեր մշակել պետական պաշտոնյաների համար, նոր գիտելիքներ ու հմտություններ տրամադրել նրանց, որ քաղաքական գործչին վայել գիտակցություն ու վարք դրսևորեն, օրակարգի խնդիրներին արդյունավետ արձագանքեն, անհեթեթ բաներ չասեն, բարեկրթության տարրական նորմերը պահպանեն հատկապես ԱԺ-ում, հոգատար վերաբերվեն հանրության բարձրացրած հարցերին, հատկապես՝ սոցիալական, բնապահպանական, մարդու իրավունքների խնդիրներին։

Պաշտոնյայի աշխատանքի արդյունավետության բաձրացման հաջորդ գործիքը անկախ գնահատման համակարգի ներդրումն է, որով պաշտոնյաներին կտրվեն համապատասխան որակավորում, կգնահատվեն պաշտոնյաների կատարած աշխատանքը, իրականացված պետական ծրագրերի արդյունավետությունը և այլն։ Պաշտոնյաների աշխատանքի արդյունքների պարբերական գնահատումը կարող է խթանել նրանց, որ աշխատանքը կատարեն ավելի պարտաճանաչ։ Կարևոր է մշակել նաև կարգավորումներ, որոնք կօգնեն չափել աշխատողի արդյունավետությունը՝ բոնուսների և պատժամիջոցների համակարգով։ Գնահատման անկախ համակարգը հնարավորություն կտա նաև վերանայել իրականացման ընթացքի մեջ գտնվող ծրագրերի թույլ կողմերը, ավելի լավ լուծումներ մշակել։ Այս համակարգը նաև հիմք կդառնա, որ կուսակցությունը, քաղաքական թիմը կադրային արդյունավետ քաղաքականություն վարի՝ առաջ քաշելով բարձր գնահատական ունեցողներին և դուրս թողնելով ծույլերին, ձախողակներին։

Պարզ ասած՝ անասնաբուծության արհեստական սերմնավորման ծրագրի ներդրումից ու ակնկալվող դրական արդյունքներ ակնկալելուց առաջ անհրաժեշտ է, որ կառավարությունը մշակի և իրականանցի ծրագրեր և միջոցառումներ, որոնք կնպաստեն պետական համակարգի զարգացմանը, որն էլ կբերի ավելի մեծ ու հեռանկարային զարգացման։ Այսինքն՝ եթե պաշտոնյաները պատասխանատու չվերաբերվեն իրենց գործին, կոչմանն ու առաքելությանը, ապա ցանկացած, այդ թվում՝ ոչխարների արհեստական սերմնավորման ծրագիրը կտապալվի, ինչպես տապալվել են բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
23:30 Հայ մարդը դեմ է քվեարկել Հայաստանի ադրբեջանացման ծրագրին` նույնիսկ անասելի ռեպրեuիաների, ստի ու կեղծիքի պայմաններում. Շարմազանով
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
22:22 Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորեն
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
09:18 Իրանից հետո ԱՄՆ-ն կկենտրոնանա Ուկրաինայի հարցի վրա. Թրամփ