copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:12 04-11-2024

Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Կարեն Սարուխանյանը մտերիմներին պաշտոնների է նշանակել

Oragir.News-ը պարբերաբար անդրադառնում է ՔՊ-ական պաշտոնյաների խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու դեպքերին։

Այս անգամ անդրադարձել ենք Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Կարեն Սարուխանյանի նշանակումներին։

Սարուխանյանի կինը՝ Արփի Փիլոյանը աշխատում է Գյումրիի Սեյսմիկ ծառայությունում որպես առաջատար մասնագետ (բոլորովին վերջերս է ստացել ավարտական դիպլոմ)։

Կարեն Սարուխանյանի մորաքույրը՝ Նելլի Խոջումյանը, Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցի տնօրենն է, ով 2020 թվականին տնօրեն վերընտրվելիս դպրոցի մանկավարժական կազմում ընդգրկել է իր բարեկամներին՝ եղբորը, աղջկան, հարսին։

ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի քեռին՝ Մանվել Խոջումյանը, Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն է աշխատել, այնուհետև պաշտոնական լիազորությունները չարաշահելու հիմքով ազատվել է տնօրենի պաշտոնից, բայց որ անգործ չմնա քրոջ ղեկավարած Կապսի միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատում։

Անգործ չի մնացել նաև Սարուխանյանի քեռու կինը` Խանում Խոջումյանը։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի որոշմամբ՝ Ամասիա խոշորացված համայնքի Գտաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն է նշանակվել։

Ընդ որում այս տարվա փետրվար ամսին Խանում Խոջումյանը ազատվել էր աշխատանքից։ Կարեն Սարուխանյանի քեռու կինը Բյուրակն գյուղի դպրոցում է աշխատել։

Կարեն Սարուխանյանի հարազատ քույրը Անուշ Սարուխանյանը` Գյումրիի իտալական պոլիկլինիկայի իրավաբանն է։

Վարուժան Խոջումյան քեռու որդին (Խանումի որդին)՝ Գյումրի ԲԿ տնտեսական բաժնի պետ։

Վարդուհի Փիլոյանին՝ զոքանչին էլ տեղավորել է Գյումրիի քաղաքապետարանում։

Մորաքրոջ տղային` Հայկ Ստեփանյանին էլ տեղավորել են «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն։

Նշենք, որ ըստ շրջանառվող խոսակցությունների՝ սա առաջին դեպքը չէ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կատարում է իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հրամանները։

Նշենք նաև, որ օրերս Oragir.News-ը ծավալուն հոդված էր ներկայացրել, որտեղ ներկայացված են փաստեր, որտեղ Սարուխանյանի և նրա օգնական Լիլիթ Ծատուրյանի անունները առնչվում են կոռուպցիոն գործարքների հետ:

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականից հետո հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է հավակնում այդ պաշտոնին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ