copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:10 04-11-2024

Ինքը ՀՀ դատախազ է, ոչ թե կին․ Ալեն Սիմոնյանը՝ Աննա Վարդապետյանին ԱԺ նախագահությունում նստեցնելու մասին

«Չէր կարելի դատախազին նստեցնել վերևը, որովհետև ինձ մոտ տպավորություն էր, որ Սովետական Միության դատավարություն է տեղի ունենում, և ներքևը ամբաստանյալներին են, վերևը, ասենք, դատավորն է և դատախազը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում քննադատելով Անդրանիկ Քոչարյանի՝ խորհրդարանական լսումների օրը գլխավոր դատախազին նախագահությունում նստեցնելու փաստին, նշեց ԱԺ նախագահը։

Դիտարկմանը, որ դա մեկնաբանվեց որպես կնամեծարություն, Սիմոնյանն արձագանքեց․ «Ես չեմ կարծում, որ նրան որպես կին էին այնտեղ նստեցրել, ինքը ՀՀ դատախազ է, ոչ թե կին»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի