copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:00 04-11-2024

Արամ Սարգսյանը Գյումրիի  քաղաքապետ է առաջադրելու Կաթողիկոսի դեմ ակցիաներ արածին

«Բալասանյան դաշինքի» 14 ավագանու անդամների, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականը Գյումրիի քաղաքապետարանի աշխատանքը պարալիազացրել է։ Հանրապետության երկրորդ քաղաքը այս պահի դրությամբ քաղաքագլուխ չունի։

Գյումրիի գործող ավագանու որոշ խմբակցությունների ղեկավարների կարծիքով` Գյումրիի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը ՏԻՄ արտահերթ ընտրություններն են, որովհետև Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատարի նշանակումը կլինի ոչ իրավաչափ։

Oragir.News-ը օրերս հայտնել էր, որ Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների սցենարով, ինչին այդքան էլ հակված չեն իշխանականները։

Արտահերթ ընտրությունների գնալու ո'չ ժամանակն է հստակ, ո'չ էլ մասնակցության հայտ ներկայացնող քաղաքական ուժերը, բայց փոխարենը շրջանառվում են անուններ։

Oragir.News-ի տեղեկություններով` Արամ Սարգսյանը Գյումրիի քաղաքապետ է առաջադրելու Կաթողիկոսի դեմ ակցիաներ արածին։ Կարեն Պետրոսյանը առաջադրվելու է «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։

Նշենք նաև, որ օրերս ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց իր հնարավոր մասնակցությունը ընտրություններին։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները