copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:26 03-11-2024

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող 101 իսրայելցիներից ողջ են միայն 51-ը

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող 101 իսրայելցիներից ողջ են մնացել միայն 51-ը, գրում է Israel Hayom-ը՝ վկայակոչելով Իսրայելի իշխանությունների ունեցած հետախուզական տվյալները։ Նախկինում Իսրայելի իշխանությունները պաշտոնապես հաստատել էին 37 պատանդների մահը։ Փոխանցում է Tert.am-ը։

Պատանդների մահվան մասին տեղեկատվությունը հիմնված է հետախուզական տվյալների վրա։

Այնուամենայնիվ, իսրայելցի պաշտոնյաները ենթադրում են, որ հաշվի առնելով այն ծանր պայմանները, որոնցում ՀԱՄԱՍ-ը պատանդներ է պահում ավելի քան մեկ տարի, փրկվածները կարող են էլ ավելի քիչ լինել:

Պատանդներն առևանգվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները, որոնք ներխուժել էին Իսրայելի տարածք, հարձակվել էին Գազայի հատվածի հետ սահմանի մոտ գտնվող Կիբուց Ռեյմ երաժշտական փառատոնի այցելուների վրա: Այդ օրը պաղեստինցի զինյալները առևանգել են 253 իսրայելցիների և տարել անկլավ։ Նրանցից ոմանք ազատ են արձակվել բանակցությունների ընթացքում։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան