copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:36 02-11-2024

Վեհափառն ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավորներին

Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի հայոց թեմի թեմական կառույցների ներկայացուցիչներին և Կրետեի ուխտավոր հայորդիներին, ովքեր Սուրբ Էջմիածին են ժամանել թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Հանդիպմանը ներկա էր նաև Կրետե կղզու Հերակլիոնի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։

Իր հայրական օրհնությունը բաշխելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին նրանց ներկայության կապակցությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հայորդիներին զորավիգ ու նեցուկ լինել իրենց առաջնորդին իր առաքելության բարեհաջող իրականացման համար ի խնդիր համայնքի և թեմի բարեզարդման ու բարգավաճման:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները