copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:03 01-11-2024

Գուրգեն Արսենյանը Պորտուգալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է Հայաստանում Պորտուգալիայի դեսպան (նստավայրը՝ ք.Մոսկվա) Մադալենա Ֆիշերի հետ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-պորտուգալական հարաբերությունների երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։

Դեսպան Արսենյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս ակնկալվող դերը տարածաշրջանում կոմունիկացիոն ուղիների զարգացման և դիվերսիֆիկացման հարցում, ընդգծել նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։

Բարեկամական մթնոլորտում ամփոփելով հանդիպումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկու դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխշահավետ և սերտ աշխատանքը։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք