Ներքին Ըստ էության Տեսանյութ 1 տարի առաջ - 22:07 31-10-2024

Ըստ էության. Պիտի վերացնեինք կառավարության բոլոր, ԱԺ միայն ՔՊ-ական անդամներին

Oragir.News-ի տաղավարում հյուրընկալել ենք Արսեն Ավետիսյանին, ով պնդում է, որ հավաքագրված այն անձանցից է, որոնց գումարի դիմաց տարել են Ռուսաստան վարժական հավաքներում ներգրավել, որ հետո Հայաստանում ռազմական ճանապարհով իշխանափոխություն իրականացնեն։

«Մեզ տարան Ռոստով իբր վերապատրաստման, մենք 4 հոգով էինք։ Մեզ տարան «Արբատ» խմբավորումների բազա։ Պարապմունքները գնում էր այս բազայում, բայց քաղաքի մեջ մեզ համար շենք էին կառուցում։

Մեզ ասում էին, որ պիտի գանք բոլորին մորթենք, կառավարության անդամներին, բայց ԱԺ-ում միայն ՔՊ-ականներին։ Այնտեղ մարդկանց ծեծում էին, եթե չէին ցանկանում մնալ»,-ասաց նա։

Ըստ նրա՝ ինքը եկել է Հայաստան, դիմել ԱԱԾ-ին, հայտնել խմբավորման հարձակման օրը, սակայն նրանց բռնելու փոխարեն զանգել և ասել են, որ տեղյակ են իրենց ծրագրի մասին։

«Ես ամեն ինչ պատմել եմ, սակայն փոխարենը իրենց հարձակման օրը այդ խմբավորմանը բռնեն, զանգում են Ռուսաստան ու ասում, որ իրենք տեղյակ են ծրագրի մասին ու որ չանեն նման բան»,-նշեց նա։

Ըստ Արսեն Ավետիսյանի` իրենց այդ ռազմաբազայում սովորեցրել են աշխատել զենքի հետ, տարբեր տեսակի մարտերի տիրապետել։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի