copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:30 31-10-2024

Բերդ քաղաքում 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթող է կառուցվել

Բերդ քաղաքի Հերոսների պուրակում Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթող է կառուցվել: Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կայացել է հուշակոթողի բացման պաշտոնական արարողությունը:

Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանի հանդիսապետությամբ կատարվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակի ոգեկոչման արարողություն։

« ...Ես համոզված եմ, որ ազգը հայոց դեռ չի ասել իր վերջին խոսքը թշնամուն, և խոսքն այդ կլինի հաղթական: Ուժը, միասնականությունն են, որ հաղթանակ ու խաղաղություն են ծնում: Թանկագի՛ն հերոսածին ծնողներ, համայնքի և մեր բոլորի անունից խոնարհվում եմ ձեր առաջ: Խոնարհվում եմ հանուն ազգի ու հավատքի, հանուն հաղթանակի զոհված մեր հերոս զավակների շիրիմների առաջ: Նրանք կհիշվեն ու կփառաբանվեն հավետ»,-իր ելույթում նշել է Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը:

Ելույթ է ունեցել նաև «Անմահություն» երկաթակուռ հուշարձանի հեղինակ, քանդակագործ Ալեքսան Բաբայանը՝ ներկայացնելով իր ստեղծագործության խորհուրդը. «...Բերդ համայնքի ղեկավարության նախաձեռնությամբ՝ կյանքի է կոչվում այս հուշարձանը, որը կոչվում է «Անմահություն»: Գաղափարը երկրի և երկնքի կապն է. իր հող հայրենին պաշտպանող զինվորը և պահապան հրեշտակը: Այս սիմվոլիկայով՝ զինվորին խորհրդանշող վահանը և նրա պահապան հրեշտակի թևը: Հուշարձանը երկաթակուռ է, որը համահունչ է այս թեմային. պատերազմն ամբողջությամբ երկաթ է»:

Միջոցառումն ամփոփվել է զինծառայողների կատարմամբ ՀՀ ԶՈՒ օրհներգով և ծաղիկների խոնարհման արարողությամբ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին