copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:11 31-10-2024

ԱԺ ընդդիմությունը նախաձեռնել է հրատապ նիստ

Հաջորդ քառօրյայում, հավանաբար նոյեմբերի 12-ին, ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ հրատապ նիստ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ հարցը վերաբերում է նրան, որ ԱԺ-ն հանդես գա Բավքում գտնվող ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով։

Դրանից զատ՝ տեղեկացրեց, որ վաղը՝ ժամը 14.00-ին, ՀՅԴ ԳՄ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների, նաև ԱԳՆ-ի դիմաց՝ կրկին կոչ անելով միջազգային կազմակերպություներին և COP29-ին մասնակցող պատվիրակներին՝ հանդես գալ նույն կոչով և ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա։

«Աշխարհում այս հարցով կա օրակարգ, տարբեր խորհրդարանականներ, կառավարություններ, միջազգային իրավունքի կազմակերպություններ նման կոչով հանես են եկել։ ՀՀ-ում չլնի նման կոչ, տարօրինակ կլինի։ Ուզում ենք ցույց տալ, որ հանրությունը պահանջում է»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան