copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:27 31-10-2024

Հարվարդի շրջանավարտին տարել են ոստիկանություն` գործ են փորձում կարել ապօրինի զենք պահելու մեղադրանքով

Գևորգ Թամամյանը ֆեյսբույան իր էջում գրել է․

«Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա

Ժամեր առաջ նամակ ստացա իմ ընկեր Հովհաննես Ավետիսյանից, որ տարել են ոստիկանություն` գործ են փորձում կարել ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Գաղտնիք չէ, որ Հովհաննեսը ներկա իշխանությունների կոշտ ընդիմախոսն է, առանձնանում է փաստակված եւ սուր քննադատական խոսքով եւ այս եղանակով իշխանությունները փորձում են նրան լռեցնել։

Ովքեր ծանոթ չեն, ասեմ`Հովհաննեսը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, հանրային կառավարման մագիստրոս։ Նաեւ սովորել է Թաֆթսի եւ Ջորջիայի համալսարաններում։

Հենց նա էր թարգմանել Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուի "Ինչու են պետությունները ձախողում" գիրքը։

Աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես Երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության բաժնի ղեկավար, ինչպես նաև` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում որպես ներդրումային քաղաքականության վարչության պետ։

Եղել է Միավորված ազգերի կազմակերպության Ֆինանսական կառավարման և ծախսերի հաշվառման ազգային փորձագետ, Եվրոպական միության պատվիրակության ավագ փորձագետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ նախագծերի համակարգմանը» ծրագիր Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ) Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ։

Կոչ եմ անում մասնագիտական համայնքին, ԱՄՆ հայ շրջանավարտներին, Հարվարդի շրջանավարտներին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ձայն բարձրացնել եւ կանխել քաղաքական հաշվեհարդարը Հովհաննեսի նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան