copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:54 31-10-2024

Կառավարությունը 2մլրդ 903մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ առաջարկվում է մարզերին 2մլդ 903մլն դրամ հատկացնել, որպեսզի մի շարք սուբվենցիոն ծրագրեր փոխհատուցեն:

«Դրանք 17 համայնքի թվով 28 սուբվենցիոն ծրագրերն են՝ 2022-2024 թվականներին հաստատված: Արագածոտնի մարզին առաջարկվում է 1 ծրագրի համար հատկացնել 10մլն դրամ, Արարատի մարզին՝ 4 ծրագրի համար 218մլն, Արմավիրի մարզին՝ 4 ծրագրի համար 153մլն, Գեղարքունիքին՝ 5 ծրագրի համար 626 մլն դրամ, Լոռիին՝ 2 ծրագրի համար 224մլն դրամ, Կոտայիքն՝ 7 ծրագրի համար 674մլն դրամ, Շիրակին՝ 2 ծրագրի համար 809 մլն դրամ, Սյունիքին՝ 1 ծրագրի համար 51մլն դրամ և Տավուշին՝ 2 ծրագրի համար 120մլն դրամ»,-ասաց նա:

Սանոսյանը հավելեց, որ կառավարությունն ընդհանուր առմամբ մոտ 20մլրդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք նորմալ է, որ ծրագիրը սկսվել է 2022 թվականին, սակայն հիմա նոր ավարտվում է:

«2 դեպքն էլ ունենք, որ և՛ ուշացումներ են եղել, և՛ նորմալ է եղել, այդպես պետք է լիներ: Եղել են ծրագրեր, որոնք պետք է փուլային լինեին, բայց լինում են դեպքեր, երբ ինչ-ինչ պատճառներով ուշացումներ են լինում»,-մանրամասնեց Սանոսյանը:

Այնուհետև Փաշինյանը, սովորության համաձայն, սկսեց թվարկել իրականացվող ծրագրերը։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան