Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:41 30-10-2024

Իսպանիայում ջրհեղեղից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ խոսնակ

Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի կապակցությամբ․ զոհվել է առնվազն 72 մարդ, մի քանիսն անհետ կորել են։

Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքում զոհերի թիվը հասել է 70-ի, իսկ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում՝ երկուսի։

Հորդառատ անձրևներն ու ամպրոպները «բացառիկ» իրավիճակ են ստեղծել Իսպանիայում, որը հատկապես մեծ վնասներ է հասցրել Վալենսիայի համայնքում, Կաստիլիա-Լա Մանչայում և Անդալուզիայում։ Միաժամանակ, Վալենսիայում հայտարարվել է տագնապի կարմիր առավելագույն մակարդակ։

Ջրհեղեղները մեծ վնաս են հասցրել շրջանի ճանապարհային ենթակառուցվածքին, ինչի հետևանքով ավելի քան 60 ճանապարհ փակվել է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ