copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:37 29-10-2024

Վրաստանի ընդդիմությունը նախագահի հետ քննարկել է հետընտրական գործողությունների ծրագիրը

Վրացական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հանդիպել են երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որի ընթացքում շարունակել են քննարկել խորհրդարանական ընտրություններից հետո համատեղ գործողությունների ծրագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք խորհրդակցություններ ենք ունեցել։ Այս փուլում ակտիվ շփում է ընթանում միջազգային հանրության հետ՝ հետաքննելու բոլոր խախտումները և տոտալ ընտրակեղծիքների փաստերը»,- ասել է «Ուժեղ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Մամուկա Խազարաձեն։

Իր հերթին «Միասնություն-Ազգային շարժում» քաղաքական ուժի առաջնորդ Գիորգի Վաշաձեն լրագրողներին ասել է, որ «Վրացական երազանքը» հրաժարվում է թույլ տալ միջազգային կազմակերպություններին ներգրավվել այս գործընթացում, ինչը վկայում է այն մասին, որ ընտրությունների արդյունքները հեռու են իրականությունից։

«Մեր միակ պահանջն այն է, որ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, բայց այլևս ոչ թե Վրաստանի ԿԸՀ-ի և «Վրացական երազանք»-ի, այլ միջազգային հանրության վերահսկողության ներքո»,- ասել է նույն քաղաքական ուժի նախագահ Թինա Բոկուչավան։

Ավելի վաղ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերստուգելու նպատակով որոշել էր վերահաշվարկել յուրաքանչյուր ընտրատարածքի հինգ ընտրատեղամասի քվեաթերթիկները։

«Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան ներկա չի եղել նախագահի հետ հանդիպմանը, սակայն ճեպազրույցում ասել է, որ իր կուսակցությունը պահանջում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մուտք տա տվյալների բազա, որտեղ յուրաքանչյուր ընտրող կարող է ստուգել, ​​թե որտեղ և երբ է քվեարկել։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան