copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:06 29-10-2024

ԱՄՆ-ն չի սահմանափակի Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքով ՌԴ-ին հարվածները․ Պենտագոն

ԱՄՆ-ն չի սահմանափակի Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքերով ՌԴ-ին հարվածները, եթե Հյուսիսային Կորեան Ռուսաստանի կողմից միանա պատերազմին, հայտարարել է Պենտագոնը: Այս մասին գրում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ ՆԱՏՕ-ի և Պենտագոնի պնդմամբ՝ հյուսիսկորեացի զինվորականների ջոկատներն ուղարկվել են ՌԴ-ի Կուրսկի մարզ:

Այս առնչությամբ Արևմուտքը մտահոգվում է, որ 2,5 տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ընդարձակվել:

«Այդ զինվորների մի մասն արդեն մոտեցել է Ուկրաինային, և մենք ավելի ու ավելի շատ ենք անհանգստանում, որ Ռուսաստանը մտադիր է օգտագործել այդ զինվորներին մարտերում կամ աջակցելու ուկրաինական ուժերի դեմ մարտական գործողություններին Ռուսաստանի Կուրսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ», - ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը:

Ուկրաինան շարունակաբար ԱՄՆ-ին խնդրում է վերացնել արևմտյան զինատեսակներով ՌԴ-ի տարածքի խորքին հարվածելու վերաբերյալ արգելքը, սակայն առայժմ արդյունքի չի հասել: Մոսկվան բազմիցս նախազգուշացրել է, որ արգելքի վերացման դեպքում, Կրեմլը համապատասխան քայլեր կձեռնարկի:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան