copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:45 29-10-2024

Ադրբեջանը Եվրախորհրդարանի բանաձևը կողմնակալ է որակում

Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում ելույթի ժամանակ Միլի Մեջլիսի նախագահն անդրադարձել է օրերս Եվրախորհրդարանում ընդունված «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձին: Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սահիբա Գաֆարովայի խոսքով՝ դա Ադրբեջանի դեմ հերթական քաղաքական կողմնակալ ակցիան է, որը, նրա ձևակերպմամբ, կառուցված է զրպարտության, ստի ու կեղծ տեղեկատվության վրա։

«Ցավալի է, որ Եվրախորհրդարանը Ադրբեջանի դեմ թշնամական և զրպարտչական արշավ իրականացնող սև ուժերի գործիք է դարձել»,- հայտարարել է պաշտոնյան։

Նա հավելել է՝ Բաքուն մերժում է իր հասցեին հնչող իբր անհիմն և անհեթեթ մեղադրանքները, սպառնալիքներն ու պահանջները։

«Եվրախորհրդարանը ոչ միայն կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում մեր տարածաշրջանի պատմական և ներկայիս իրողությունների նկատմամբ, այլև մարտահրավեր է նետում մեր պետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է Գաֆարովան։

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանում Ադրբեջանի հարցով օրերս տեղի ունեցած լսումների ընթացքում մի շարք եվրապատգամավորներ մտահոգություն են հայտնել, որ կլիմայական համաժողովն անցկացվում է մի երկրում, որը բնապահպանական լուրջ խնդիրներ ունի, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա, հրաժարվում է խաղաղություն կնքել Հայաստանի հետ և հետևողականորեն փչացնում է Բաքու-Եվրամիություն հարաբերությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան