Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:49 28-10-2024

Փաշինյանը Հոկտեմբերի 27-ը չի բացահայտում, քանի որ իրեն ձեռք չի տալիս. հարցում

Երեկ լրացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարին․1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Զոհերի հարազատները պնդում են, որ բացահայտված չեն Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները։

2021 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Արարատ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց քվեարկությամբ ստիպել «Հոկտեմբերի 27-ի» գործի կազմակերպիչներին պատասխան տալ: Ընտրություններից անցել է 3 տարի, սակայն Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ չի կատարել իր խոստումներից մեկը, և ըստ էության՝ «Հոկտեմբերի 27-ի» գործը բացահայտված չէ։

Oragir.News-ը շրջել է մայրքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի բացահայտում «Հոկտեմբերի 27»-ը։

«Փաշինյանը Հոկտեմբերի 27-ը չի բացահայտում, քանի որ իրեն ձեռք չի տալիս»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան

Ձեզ գուցե հետաքրքրի