copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:00 28-10-2024

Կենդանիների մաշկի տակ չիպեր կտեղադրվեն․ հարկ կորզելո՞ւ, թե՞ կենդանիների պաշտպանության նոր ձև

Տեղեկություններ են պտտվում, որ այժմ բոլոր կենդանիները չիպավորվելու են, նրանց մաշկի տակ այսուհետ տեղադրվելու են չիպեր, որոնք դեռ հայտնի չէ, թե ինչ նպատակների են ծառայելու։

Հանրային քննարկումներ կարծիքներ են շրջանառվում, թե սա նոր հարկ կորզելուց զատ՝ նաև կենդանիների նկատմամբ պատասխանատու վարքի պահանջ է։

Oragir.News-ը թեմայի մասին մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց կենդանասեր Աննա Մանուկյանի հետ, ում կարծիքով՝ այս որոշմանը կարելի է նայել երկու տեսանկյունից։

«Դա արվում է, որ կենդանիների տերերը գրանցեն իրենց կենդանիներին։ Հիմա ամեն երկրորդ կենդանուն տանից դուրս են հանում։ Ինչ վերաբերվում է կենդանիների հարկերին, դա բոլոր երկրներում կա։ Չգիտեմ, թե այստեղ դա ոնց կվերահսկվի։ Այս ծանր իրավիճակում մի բան էլ այդ հարկերը ավելանան։ Մարդիկ ստիպված իրենց շներին կարող է դուրս հանեն, որ հարկ չվճարեն։ Դա էլ մի ուրիշ աղետ է, որ կենդանին տարիներով ապրի տիրոջ կողքին, տերը որոշի հանել դուրս, որ հարկ չվճարի։ Մեր երկրում կենդանուն տան անդամ համարելու կուլտուրան չկա»,-ասաց նա։

Կենդանասերի խոսքով՝ չիպավորելը մեկ այլ տեսանկյունից ողջունելի է, քանի որ մարդիկ չիպավորման օգնությամբ իրենց կորցրած շներին կկարողանան հեշտ գտնել։

Հիշեցնենք, որ չիպերում կլինեն թե՛ կենդանու, թե՛ տիրոջ տվյալները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող