copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 09:38 28-10-2024

Հունգարիայի վարչապետը կժամանի Վրաստան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսօր երկօրյա այցով կժամանի Վրաստան. հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

Նա Թբիլիսիում կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, որից հետո երկու երկների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Հիշեցնենք՝ Հունգարիայի վարչապետն առաջինն էր, որ շնորհավորեց «Վրացական երազանք»-ին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ամենից շատ դիտված