copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:11 27-10-2024

Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել

Թեհրանը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ կապված Իրանի վրա Իսրայելի հարձակման հետ, հաղորդում է ՄԱԿ-ում երկրի առաքելությունը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը խնդրում է Անվտանգության խորհրդի նախագահին շտապ նիստ գումարել՝ քննարկելու այս լուրջ խախտումը և անօրինական գործողությունները և պատասխանատվության ենթարկելու այս հանցավոր ռեժիմը»,- մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ի գիշերը «նպատակային և ճշգրիտ» հարվածներ է հասցրել Իրանին, ինչն արվել է ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել