copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:41 26-10-2024

Ընտրատեղամասի մոտ ծեծել են «Ազգային շարժման» անդամին․ կինը հոսպիտալացվել է

«Ազգային շարժումը» պնդում է, որ Թբիլիսիում 9-րդ ընտրատարածքի մոտ, իշխող թիմի կողմից վարձված անձինք հարձակվել են «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Դոլիձեի վրա։ Նրան տեղափոխում են կլինիկա։ Գրում է «Ազատությունը»։

Ինչպես պնդում է կուսակցությունը, հարձակվողները եղել են ոչ սթափ վիճակում, սադրանքներ են կազմակերպել.

«Այն բանից հետո, երբ Մարիամը կոչ արեց օրենքով սահմանված կարգով լքել տարածքը, նրանք ֆիզիկական բռնության են ենթարկել մեր ներկայացուցչին։ Մարիամը տեղափոխվել է հիվանդանոց, նա վնասվածքներ ունի որովայնի և գլխի շրջանում։ Սա մեր ներկայացուցիչների վրա հարձակման առաջին դեպքը չէ։ Իվանիշվիլին պարտության տանջանքների մեջ է, ամբողջ օրը ֆիզիկական հարձակումներ է կատարում շարժման համակիրների վրա», - ասված է «Միացյալ ազգային շարժման» հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի