Ներքին 1 տարի առաջ - 20:00 26-10-2024

Չարենցին ներկել են հատակի ներկով, հիվանդանոցում՝ սգո սրահ բացել․ Չարենցավանում խառնաշփոթ է

Չարենցավանում ներկայումս առկա են բազմաթիվ խնդիրներ՝ ծառերի սպանդ, արձանների անմխիթար վիճակ, կանաչապատ տարածքների վերացում, և որ ամենազավեշտալին է՝ համայնքի հիվանդանոցի տարածքում գործում է սգո սրահ, և վաճառվում են սգո պարագաներ։

Oragir.News-ի հետ զրույցում Չարենցավանի բնակիչ Քրիստինա Ղազարյանը նշեց, որ վերանորոգման անվան տակ հատակի ներկով են ներկել Եղիշե Չարենցի արձանը։ Այս արձանի հեղինակն է Արա Շիրազը՝ Հովհաննես Շիրազի ու Սիլվա Կապուտիկյանի որդին։

«Ունենք Եղիշե Չարենցի տուն-թանգարան, որը մեր Կենտրոնական զբոսայգում է գտնվում։ Հատակի ներկով Չարենցի արձանը ներկել են՝ քիչ չի, սրբատաշ քարերը, որոնք այգու մուտքի մոտ են՝ նույնպես ներկվել են հատակի կարմիր ներկով»,- ասաց նա։

Եղիշե Չարենցի արձանը միակ անխնամ ու անմխիթար արձանը չէ Չարենցավանում։ «Վերածնունդ» հուշահամալիրը, որտեղ տեղադրված է Չարենցի «Գանգրահեր տղան» պոեմի մոտիվներով կառուցված արձանը, ևս գտնվում է վատ վիճակում։ Բացակայում են առատության կարասները։

«Գանգրահեր տղայի արձանն էլ մի լավ վիճակում չէ, որը մեր քաղաքի պատիվն է։ Արձանին նայում ես՝ անշուք է, որովհետև այդտեղ կուժեր կային, բայց հիմա անմխիթար է։

Օրենք չի գործում, բայց որ գիտեմ՝ չեն թողնի, ես մենակ չեմ կարող ինչ-որ բան անել»,- նշեց նա։

Քրիստինա Ղազարյանի խոսքով՝ հիվանդանոցի տարածքում գործում է սգո սրահ և վաճառվում են սգո պարագաներ։ Այն պատկանում է Վարդան Մակինյանին։

«Ինքը գրել էր, որ ոչ մի բան չունի, և ես իրեն զրպարտում եմ։ Տղաս մտավ կադաստրի կայք և պարզեց, որ այդ ամբողջ տարածքը իրեն է պատկանում։ Անում են այն, ինչ իրենք են ուզում։ Ժողովրդի ձայնը բացարձակ չի անցնում, այսինքն՝ ժողովուրդը ձայն էլ չի հանում, վախենում է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում