Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:06 26-01-2023

Անդրանիկ Քոչարյանը թող չասի՝ ամեն օր սգո օր է, մեր համար է սգո օր, իրենց համար կերուխումի օր է. զոհվածի ծնող

Եթե օրինական երկրում ապրեինք, նախ պատերազմ չէր լինի. այն, ինչ հիմա կատարվում է, անօրինականության շնորհիվ է: Այս մասին այսօր ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Ավդիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը:

«Էլ ի՞նչ պիտի կատարվի, որ էս ժողովուրդը հասկանա: Ամիսներ առաջ, որ ասում էինք՝ անօրինականությունը շատ է շարունակվում, անօրինականության պատճառ չէ՞ր էս ամիսներին կատարված դեպքերը։ Մի քիչ եկեք հետ գնանք, հղի կնոջը վրաերթի ենթարկեցին, Ապարանի դեպքերը՝ սպանված տղաների համար, ու ես զարմանում եմ, որ երիտասարդ տղաներից մեկն ասաց՝ միայն վարչապետը կպարզի հարցը, հիմա թող հարցնի՝ օրինական ճանապարհով բացահայտվե՞ց, 15 զոհերի հարցը չեմ քաղաքականացնում, որ ասում էինք՝ զոհերի քանակը կշատանա, տեսա՞ք, որ շատացավ: Մենք որ ամսիներ առաջ ասում էինք՝ մեր երեխաների արյունը ջուր է դառնում, ինչի՞ լուրջ չմոտեցան այդ հարցին, պիտի պարտադիր իրենց ընտանիքների հետ կատարվեր, նոր հասկանայի՞ն։ Էն էլ չգիտեմ, անկեղծ ասած, հասկացե՞լ են, թե՞ չեն հասկացել»,- ասաց զոհվածի հայրը:

«Ծնողներ կան, որոնք թոշակները ստանում են և իրենց համար այս ամենը նորմալ է, ապրում են։ Մենք և այստեղ հավաքված ծնողներս թոշակ չենք ստանում, արյան գին ենք ստանում։ Մի քանի անգամ ինձ հարցրել են՝ Գևորգի համար թոշակ ստանու՞մ ենք։ Կրկնել եմ, որ արյան գին ենք ստանում։ Եթե 25 տարեկան տղայիս նկարը ցույց տամ․․․Շուշիում մահացավ։ Մենք մեր տղաներին չենք կարող մոռանալ։ Իսկ այն ծնողը, որը մոռացել է և նստած սպասում է այդ թոշակին, թող դա լինի թոշակ։ Մեր համար արյուն է։ Չենք ուզում մարդիկ մեր օրն ընկնեն, նոր հասկանան։ Թող աչքերը լայն բացեն։ Պատերազմն ամեն մեկի դեմքը ցույց տվեց»,- ասաց Բորիկ Կոյտիկովը՝ շարունակելով․ «Երանի այնպիսի մի իշխանություն ունենայինք, որ իր արածների համար պատասխան տա։ Չհայտարարեցին ոչ սգո օր, ոչ էլ մի զոհվածի տուն գնացին»։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն խոսքին, թե ամեն օր էլ սգո օր է, զոհվածի ծնողն ասաց. «Անդրանիկ Քոչարյանի համար ամեն օր ուրախանալի օր է: Նա թող չասի՝ ամեն օր սգո օր է, մեր համար է սգո օր, իրենց համար կերուխումի օր է»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում