copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:15 25-10-2024

Սևանի ոստիկաններն ու քննիչները Դդմաշեն գյուղից առևանգված Hyundai Elysion-ը հայտնաբերեցին Երևանում. shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները և ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները հոկտեմբերի 21-ից իրականացրել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, եղել են ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև Կոտայքի, Տավուշի, Արմավիրի մարզերում, անգամ մոտ 70 կիլոմետր անցել են ոտքով, որպեսզի հայտնաբերեն հոկտեմբերի 21-ին Դդմաշեն գյուղից նույն գյուղի բնակչին պատկանող «Hyundai Elysion» մակնիշի ավտոմեքենան։

Ոստիկաններն ու քննիչները 150-ից ավելի տեսախցիկներ են ուսումնասիրել, ստուգման նպատակով այցելել են մի քանի գազալցակայաններ, դրան զուգահեռ նաև օգտագործել են իրենց գործակալական ցանցը և ի վերջո այսօր Սևանի ոստիկանությունում և քննչական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված ավտոմեքենան գտնվում է Երևան քաղաքի Բաբաջանյան 2 շենքի բակում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել իրավապահները։ Իրավապահների կողմից նշված վայր է հրավիրվել նաև ավտոմեքենայի սեփականատերը, ով մի քանի մետրից տեսնելով կայանված ավտոմեքենան, հայտնեց, որ դա իր ավտոմեքենան է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու՝ ինչ հանգամանքներում, ով կամ ովքեր են նշված ավտոմեքենան բերել և կայանել Երևան քաղաքի Բաբաջանյան 2 շենքի բակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան