Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:20 25-10-2024

Իշխանությունը փորձում է օրենքով վերահսկել ընտրությունների արդյունքները․ կարող են չեղարկել դրանք

Ընտրական օրենսգրքով փոփոխություններ են բերում, որով, ըստ էության, հայ ժողովուրդը կարող է գնալ, քվեարկել համապետական ընտրություններում, մի պատկեր առաջացնել, բայց հետագայում արտակարգ դրության, ռազմական դրության հայտարարման միջոցով դա առոչինչ դառնա: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարերեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ապա նա պարզաբանեց, որ այսինքն, ժողովուրդը գնում է քվեարկում է, ուզում է իր ուզած ձևով իշխանություն ձևավորել, բայց որևէ մեկի դուրը դա կարող է չգալ, կարող է արտակարգ դրություն հայտարարել ընտրությունների քվերակության օրը լինելուց հետո, և ապա կարիք կլինի նոր ընտրությունների:

Ըստ պատգամավորի, եթե արտակարգ դրությունը հայտարարվի մինչև քվեարկության օրը, կարելի է քննարկել և եթե ֆորսմաժոր է, կարելի է կասեցնել, բայց երբ քվեարկությունը տեղի է ունեցել, ու դա հաշվի չառնել, գնալ նոր ընտրության, դա անընդունելի է ժողովորդավարության առումով:

«Մտավախությունը շատ հստակ է: Փորձելու են վերահսկել, այդ մարդիկ կառչած են այս աթոռներից: Դժբախտաբար, իշխանությունների սինդրոմը դա է՝ ամեն իշխանության թվում է, թե ինքը հավերժ է, բայց ամեն իշխանություն հեռացվում է յուրովի, հիմա նրանք էլ իրենց ձևով են հեռացվելու, այնպես չէ, որ կրկնվելու է նախորդներինը: Ամեն մեկը յուրովի հեռացվել է և հեռացվելու է, հիմա իրենց համար երաշխիքներ ստեղծելու խնդիր գոյություն ունի՝ երկարաձգել, հավերժացնել իրենց իշխանությունը»,- ասաց Ռուստամյանը:

Պատգամավորը հավելեց, որ աշխարհում նման պրակտիկա չկա: «Նման բան պատկերացնո՞ւմ եք աշխարհում ընդունվի, նման բան չի եղել, չէր էլ կարող լինել, բայց կարող են արտակարգ դրություն հայտարարել, չեղարկել այն ընտրությունների արդյունքները, որն իրենց դուր չի գալիս»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին