copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 11:52 25-10-2024

Հայ-ղազախական հարաբերությունները ստացել են ռազմավարական բնույթ. Փաշինյանը՝ Տոկաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։

Այսօրվա տոնին առանձնահատուկ նշանակություն են տալիս հասարակական ներդաշնակության և հանդուրժողականության պայմաններում սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական զարգացման ճանապարհին ունեցած Ձեր երկրի հաջողությունները։ Համաշխարհային ասպարեզում վայելելով արժանի հեղինակություն՝ Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։ Այս ամենում ակնհայտ է Ձեր հետևողականությունն արդար պետություն կառուցելու հայեցակարգային կուրսն իրականացնելու հարցում։

Հայաստանը մեծապես կարևորում է Ղազախստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական ընդլայնումը, որն այս տարվա ապրիլին Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցի արդյունքներով ստացել է ռազմավարական բնույթ։

Վստահ եմ, որ Երևանի և Աստանայի՝ մշտապես վստահության և փոխադարձ աջակցության վրա հիմնված համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է Հայաստանի և Ղազախստանի միջև բացել գործընկերության նոր հեռանկարներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությունների և ժողովուրդների նպատակներին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ