copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:07 23-10-2024

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին տարիներին ընթանում են սերտ համագործակցությամբ։ Նախարարն ընդգծել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ՝ լիահույս լինելով, որ այն հնարավոր կլինի էլ ավելի զարգացնել։

Անդրադառնալով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված ոլորտային առաջնահերթություններին ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում կարևորել է նաև միջազգային գործընկերների դերը։

Այս համատեքստում նախարարը նշել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ ունեցած արդյունավետ համագործակցության փորձի մասին՝ հատկապես ոլորտային բարեփոխումների և գենդերային հավասարության ապահովման ուղղություններով։

Կողմերը դիտարկել են նաև լավագույն փորձի փոխանակման հնարավորությունը․ շեշտվել է փոխադարձ այցերի դերը, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ ոլորտային քաղաքականություններին և բարեփոխումներին, ուսումնասիրել դրանք, և, ըստ անհրաժեշտության, տեղայնացնել։

Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրմանը, սոցիալական աջակցությանն ու զբաղվածությանն առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին