Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:37 21-10-2024

Առաջին մի քանի դասաժամերից ուշացած ենք հասնում, մենք թերի կրթություն ենք ստանում. սահմանամերձ գյուղի ուսանող

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում չնայած միջհամայնքային ճանապարհները նորոգված են, բայց այս խոշորացված համայնքի գյուղերը տրանսպորտ չունեն։

Անիպեմզա, Աղին, Հայկաձոր, Ջրափի, Սարակապ, Բագրավան գյուղերի բնակիչների համար կա այլընտրանք` Գյումրի-Երևան-Գյումրի երկաթուղային գնացքը, որի ժամանակացույցը հարմար չէ ոչ համայնքից Գյումրի մեկնող ուսանողների և ոչ էլ Գյումրիից համայնք մեկնող ուսուցիչների համար:

Սահմանամերձ այս գյուղերում մի քանի տարի առաջ կար սպասարկող տրանսպորտ, բայց հիմա ոչ մի վարորդ չի համաձայնվում ամեն օր մի քանի անգամ 50 կմ ճանապարհ անցնել։

Ժենյա Մուրադյանը ապագա մանկավարժ է սահմանամերձ Անիպեմզա գյուղից։

Ժենյան Oragir.News-ի հետ զրույցում ասում է` առաջին մի քանի դասաժամերից ուշացած ենք հասնում, մենք թերի կրթություն ենք ստանում։

Մանրամասները` տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի